Բրյանսկի շրջանում ԱԹՍ-ն հարվածել է ոստիկանության շենքին
Աշխարհում
09:58 31/07/2023
Աշխարհ

Բրյանսկի շրջանում ԱԹՍ-ն հարվածել է ոստիկանության շենքին

Բրյանսկի մարզի Տրուբչևսկի շրջանի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վնասվել է ոստիկանության շենքը։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը Telegram-ի իր ալիքում։

«Գիշերը Ուկրաինայի զինված ուժերը գրոհել են Տրուբչևսկի շրջանը։ Անօդաչու թռչող սարքն ընկել է ներքին գործերի նախարարության շենքի վրա։ Տուժածներ չկան։ Տանիքի, պատուհանների ավերածություններ կան»,- ասել է Բոգոմազը։

Նա հստակեցրեց, որ տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները։
 

Placeholder