Արցախի իմ աղբյուրները հայտնում են, որ դա սուտ է, քանի որ Ադրբեջանը մերժել է հանդիպման նման առաջարկը. Հայրապետյան
Քաղաքական
11:23 31/07/2023
Հայաստան

Արցախի իմ աղբյուրները հայտնում են, որ դա սուտ է, քանի որ Ադրբեջանը մերժել է հանդիպման նման առաջարկը. Հայրապետյան

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է.

«Հայկական մեդիա տիրույթում ակտիվորեն տեղեկատվություն է շրջանառվում, թե իբրև շուտով տեղի կունենա Բաքու–Ստեփանակերտ երկխոսություն եվրոպական մայրաքաղաքներից մեկում: Արցախի իմ աղբյուրները հայտնում են, որ դա սուտ է, քանի որ Ադրբեջանը մերժել է հանդիպման նման առաջարկը:

Ինձ համար դա ակնհայտ էր նաև ադրբեջանական մեդիա տիրույթի ամենօրյա ուսումնասիրությունից: Նրանք ամեն ինչ անելու են, որ միջազգային մեխանիզմով որևէ երկխոսություն տեղի չունենա: Ենթադրում եմ, որ հենց այդ պատճառով էլ երեկ տեղի ունեցավ Բլինքեն–Ալիև հեռախոսազրույցը: Միայն բացառիկ ճնշման դեպքում Ադրբեջանը կգնա երկխոսության: Այս պահի դրությամբ նրանք մերժել են առաջարկը:

Ամեն դեպքում պետք չի մարդկանց չստուգված լուրեր մատուցել ու դա դարձնել հանրային քննարկման առարկա»։ 

Placeholder