Վրթանեսյան. Տոնոյանը պատանդ է ու կասի այն ամենը, ինչ իրենից ուզում են լսել
Քաղաքական
15:24 01/08/2023
Հայաստան

Վրթանեսյան. Տոնոյանը պատանդ է ու կասի այն ամենը, ինչ իրենից ուզում են լսել

Անվտանգային հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը, արձագանքելով պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարություններին ու դրանց վերաբերյալ արձագանքներին, գրում է.

«Տոնոյան Դավիթի ասածներն իմաստ չունի քննարկել մի պարզ պատճառով. նա պատանդ է ու կասի այն ամենը, ինչ իրենից ուզում են լսել։ Ընդ որում կապ չունի, բանտում նստած է պատանդ, թե, ասենք՝ տանը նստած։

Երբ երկիրն ազատագրենք նիկոլաթուրքական օկուպացիայից ու  եթե մինչ այդ Տոնոյանը ողջ մնա ( շատ բան իմացող վկաներին, ինչպես գիտեք, հանցագործները չեն սիրում), այդ ժամանակ գուցե և իմաստ կունենա արդեն նորմալ քննիչներին տված իր ցուցմունքները քննարկել։

Ամեն դեպքում մեր ապագա ազգային պետությունում Տոնոյանի պես անսկզբունք կերպարները չպիտի, պայմանական ասած, «բաժնի վարիչից» ավելի բարձր պաշտոն ստանան»։

Placeholder
Վրթանեսյան. Տոնոյանը պատանդ է ու կասի այն ամենը, ինչ իրենից ուզում են լսել