ԱԹՍ-ների նոր հարձակում Մոսկվայի վրա
Քաղաքական
08:39 01/08/2023
Աշխարհ

ԱԹՍ-ների նոր հարձակում Մոսկվայի վրա

Ուկրաինական երկու անօդաչու թռչող սարքեր խոցվել են ՀՕՊ համակարգի կողմից Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա հարձակման փորձի ժամանակ: Եվս մեկն ընկել Է «Մոսկվա սիթի»-ի  տարածքում։ Արդյունքում ոչ ոք չի տուժել, գրում է «Ռիա Նովոստի»-ին։

ՌԴ ՊՆ-ից  հայտնել են, որ Մոսկվայի շրջանում անօդաչու թռչող սարքերով օբյեկտների վրա հարձակվելու Կիևի փորձը կանխվել է:

«Օգոստոսի 1-ի գիշերը կանխվել է Կիևի ռեժիմի կողմից անօդաչու թռչող սարքերով ահաբեկչական հարձակման փորձը Մոսկվա քաղաքի և Մոսկվայի մարզի օբյեկտների ուղղությամբ։ «Ուկրաինական երկու ԱԹՍ ոչնչացվել  են օդում հակաօդային պաշտպանության միջոցներով Մոսկվայի մարզի Օդինցովսկի և Նարոֆոմինսկի շրջանների տարածքում։

Եվս մեկ անօդաչու թռչող սարք, կորցնելով կառավարումն, ընկել է «Մոսկվա Սիթի» բիզնես համալիրի տարածքում»,-  ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել էր, որ ԱԹՍ-ն մխրճվել է «Մոսկվա Սիթի»-ի աշտարակներից մեկի մեջ, ևս մի քանիսը խոցել են ՀՕՊ ուժերը:

 

Placeholder