Հենրիխ Մխիթարյան. Շնորհակալություն, Ճապոնիա
Աշխարհում
14:08 02/08/2023

Հենրիխ Մխիթարյան. Շնորհակալություն, Ճապոնիա

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ, իտալական «Ինտեր» ակումբի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել Ճապոնիային ջերմ հյուրընկալության համար։

Իտալիայի գավաթակիր և սուպերգավաթակիր «Ինտերը» մի քանի օր մարզվեց Ճապոնիայում։ Ընթացքում Մխիթարյանը լուսանկարներ էր հրապարակում սոցցանցերի իր էջերում։

Ճապոնիայում «Ինտեր»-ն անցկացրեց երկու ընկերական հանդիպում, հուլիսի 27-ին «Ալ Նասրի» հետ,  օգոստոսի 1-ին՝ ՊՍԺ-ի հետ:

Օգոստոսի 9-ին «Ինտեր»-ն Ավստրիայում ընկերական հանդիպում կանցկացնի «Զալցբուրգի» հետ։

 

Placeholder
Հենրիխ Մխիթարյան. Շնորհակալություն, Ճապոնիա