Ռուսաստանն աջակցում է Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսությանը. Զախարովա
Քաղաքական
15:18 02/08/2023
Աշխարհ

Ռուսաստանն աջակցում է Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսությանը. Զախարովա

Մոսկվան աջակցում է Ստեփանակերտի և Բաքվի միջև առանց նախապայմանների  բանակցություններին: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով ՝ այդ թեման շահագրգիռ կողմերի հետ օրակարգում է։

«ՌԴ խաղաղապահներն ավելի վաղ օգնել են երկու պատվիրակությունների հանդիպման կազմակերպմանը, պատրաստ են հետագայում ևս անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել», - ասել է Զախարովան։

Նրա խոսքով` Ռուսաստանը ոչ մի նախապայման առաջ չի քաշում, քրտնաջան աշխատում է կողմերի մոտեցումների մերձեցման ուղղությամբ, որոնք այժմ լրջորեն տարբերվում են Լեռնային Ղարաբաղում լարվածության սրման ֆոնին:

 

Placeholder
Ռուսաստանն աջակցում է Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսությանը. Զախարովա