Սուրենյան. Օգոստոսին սաստիկ շոգ չի կանխատեսվում
Հասարակություն
12:10 04/08/2023
Հայաստան

Սուրենյան. Օգոստոսին սաստիկ շոգ չի կանխատեսվում

Օգոստոսի 4-ին մեր երկիրը գտնվում է Սև ծովից թափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, այս պահին հանրապետության մի շարք շրջաններում առկա են հորդառատ անձրևներ։ Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Առավոտյան խիստ ինտենսիվ անձրևներ են գրանցվել Գավառի հատվածում, 20 րոպեում դիտվել է մինչև 25 մմ տեղում, ինչը մեծ քանակություն է։ Ունենք նաև սառ օդի ներթափանցում հյուսիս-արևմուտքից, երեկվա համեմատ հանրապետության ողջ տարածքում ջերմաստիճանը նվազել է 7-10 աստիճանով»,-ասաց նա։

Կենտրոնի տեղեկալի խոսքով,  օգոստոսին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում։ Ջերմաստիճանն առաջիկա օրերին չի բարձրանա, օգոստոսի 6-8-ը կդիտվի մի փոքր բարձրացում։

«Հանրապետության ամենատաք հատվածներում այս պահի դրությամբ 38 աստիճանից բարձր ջերմաստիճան չի կանխատեսվում։ Բոլոր օրերին հանրապետության առանձին շրջաններում երեկոյան ժամերին կդիտվեն ամպրոպային տեղումներ»,-ասաց նա։

Placeholder
Սուրենյան. Օգոստոսին սաստիկ շոգ չի կանխատեսվում