Վրաստանում օգոստոսի 7-ը հայտարարվել է սգո օր
Տարածաշրջան
16:16 04/08/2023
Տարածաշրջան

Վրաստանում օգոստոսի 7-ը հայտարարվել է սգո օր

Վրաստանի իշխանությունները օգոստոսի 7-ը սգո օր են հայտարարել Արևմտյան Վրաստանի Շովի բարձրլեռնային հանգստավայրում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, գրում է «Sputnik-Georgia»-ն։

«Մեր որոշմամբ, սգո օր կհայտարարվի երկուշաբթի։ Դա այն ամենն է, ինչ կարող եմ ասել այս փուլում»,-  ասել Է Ղարիբաշվիլին լրագրողներին։

Կառավարության ղեկավարը նաև ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին:
«Սա շատ ծանր ողբերգություն է ։ Եվ ամբողջ ազգը, անշուշտ, միավորված է այդ հսկայական ողբերգության շուրջ»,- հայտարարել Է Ղարիբաշվիլին։

Վերջին տվյալներով ՝ օգոստոսի 3-ին Շովի քաղաքում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհվել է յոթ մարդ: Մասնագետների խոսքով ՝ հանգստավայրում սողանքից հետո հայտնել է հողի հսկայական զանգված մոտ 5 միլիոն խորանարդ մետր ծավալով։

Ըստ աղբյուրի՝ ավերվել են կամուրջները և վնասվել է Շովի մուտքի ճանապարհը: Երկու օրվա ընթացքում փրկարարներին հաջողվել է աղետի գոտուց դուրս բերել 210 մարդու:

Այս փուլում շարունակվում են 30 մարդու որոնողական աշխատանքները, որոնք գտնվում են տարերային աղետի գոտում և կապի դուրս չեն գալիս:

Որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են օգոստոսի 4-ին, ժամը 06: 00-ին: Գործընթացին միացված են Վրաստանի ՆԳՆ սահմանապահ ոստիկանության երկու ուղղաթիռ, մոտ 400 փրկարար և կինոլոգներ: Տեղում աշխատում է հատուկ տեխնիկա։ 

Placeholder
Վրաստանում օգոստոսի 7-ը հայտարարվել է սգո օր