Սերգեյ Ատոմյանն ազատվել է պաշտոնից
Իրավունք
15:13 05/08/2023
Հայաստան

Սերգեյ Ատոմյանն ազատվել է պաշտոնից

Սերգեյ Ատոմյանին ազատել քրեակատարողական ծառայության պետի պաշտոնից: Նիկոլ Փաշինյանի այս որոշումը ստորագրվել է այսօր ու հրապարակվել կառավարության պաշտոնական էջում։ Որոշումը ստորագրելիս Փաշինյանը ղեկավարվել է «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով։

Քննիչ Ատոմյանը  2019-2021թթ. եղել է Ազգային ժողովի իշխանական  պատգամավոր:
23.06.2021-15.09.2021թթ. ՀՀ Արարատի մարզպետի տեղակալ:

2021թ. սեպտեմբերի 15-ին Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, ապա՝ 2022թ. հուլիսի 4-ին Փաշինյանի  որոշմամբ նրան շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում:

Քրեակատարողական ծառայողի օրվա կապակցությամբ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով պարգևատրվել է «Քրեակատարողական ծառայության հոբելյանական» մեդալով:

Placeholder
Սերգեյ Ատոմյանն ազատվել է պաշտոնից