Քերոբյանի դուստրը մասնակցել է Մանկական եվրատեսիլի նախընտրական փուլին
Համացանց
17:38 05/08/2023
Հայաստան

Քերոբյանի դուստրը մասնակցել է Մանկական եվրատեսիլի նախընտրական փուլին

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող Վահան Քերոբյանի դուստրը՝  Նարե Քերոբյանը մասնակցել է «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի համար անցկացվող հայաստանյան նախընտրական փուլին։  

«Փորձ երկրորդ»,-գրել է Մարիամ Հարությունյանը։

Քերոբյանի կինն այդ մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում ու հրապարակել դստեր լուսանկարը։ Հաջորդ գրառմամբ նա տեսանյութ է հրապարակել ու նշել. «Իմ սիրելի երգը իմ սիրելի աղջկա կատարմամբ։

 



Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել էր, որ «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի հայաստանյան ներկայացուցիչը կընտրվի մրցույթի միջոցով։ Հայտերի վերջնաժամկետը հուլիսի 23-ն էր։  Հաղթողը կորոշվի պրոֆեսիոնալ ժյուրիի ընտրությամբ։ 

Placeholder