Վորոնեժում տղամարդը փորձել է ավտոբուսում խեղդել դեռահասին՝ հեռախոսով բարձր խոսելու համար
Աշխարհում
19:15 05/08/2023
Աշխարհ

Վորոնեժում տղամարդը փորձել է ավտոբուսում խեղդել դեռահասին՝ հեռախոսով բարձր խոսելու համար

Վորոնեժում Քննչական կոմիտեն հետաքննություն է սկսել ավտոբուսում  ուղևորի կողմից դեռահասին ծեծի ենթարկելու փաստով։ «Գազետա․ռու»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է  Վորոնեժի մարզի Քննչական կոմիտեն։

«Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել երթուղային տաքսիում դեռահասի նկատմամբ տղամարդու կողմից բռնություն գործադրելու մասին։ Հաղորդվում է՝ տղամարդուն դուր չի եկել, որ դեռահասը ամբողջ ճանապարհին խոսել է հեռախոսով, և նա նկատողություն է արել և բռնություն կիրառել դեռահասի նկատմամբ»,- ասվում է հաղորդագրությունում։

Տելեգրամյան ալիքներից մեկում  հրապարակած տեսանյութում երևում է, որ ավտոբուսի սրահում խոշոր կազմվածքով տղամարդը փորձում է խեղդել  տղային: Ավտոբուսի ուղևորները տղամարդուց պահանջել են բաց թողնել անչափահասին ։

Ըստ աղբյուրի՝ հարձակման հետևանքով տուժած դեռահասի քիթը կոտրվել է, նա դիմել է ոստիկանություն ։
 

Placeholder