Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ո՞րն էր Շովի հանգստավայրում տեղի ունեցած ողբերգության պատճառը- նախնական եզրակացություն
Վրաստանի Շովի առողջարանային քաղաքում ողբերգությունը տեղի է ունեցել մի քանի բնական երևույթների համընկնման պատճառով, ինչը պարզ է դարձել փորձագետների եզրակացությունից։ «Sputnik-Georgia»-ի փոխանցմամբ, այս մասին ասել է Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության փոխնախարար Նինո Թանդիլաշվիլին։
«Ինչ վերաբերում է եզրակացությանը, սկզբի համար կարող եմ ասել, որ գործ ունեինք բնական մի քանի երևույթների համընկնման հետ․ ժայռային զանգվածը պոկվել է և առաջացրել լայնածավալ բնական լայնածավալ գործընթաց, որն ուղեկցվել է սողանքներով և սելավներով»,- նշել է նա։
Նրա խոսքով ՝ բնական երեւույթների նման համադրության հետ գործ ունենալիս գրեթե անհնար է կանխատեսել նման մասշտաբի աղետը:
Նրա խոսքով՝ ամբողջ տեղեկատվության և տվյալների հիման վրա կազմվել է եզրակացություն, որը կներկայացվի հանրությանը և կտա կարևոր հարցերի պատասխանները։
Նա նաև նշել է, որ վերլուծել են օդերևութաբանական և հիդրոլոգիական կայաններից ստացված ողջ տեղեկատվությունը, որի հիման վրա էլ եզրակացություն է կազմվել։ « Նման բնական աղետի կանխատեսումը գրեթե անհնար է»,- հավելել է նա։
Վերջին տվյալներով ՝ օգոստոսի 3-ին Շովի քաղաքում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհվել է 18 մարդ: Ավերվել են կամուրջները, վնասվել է Շովիի մուտքի ճանապարհը: Ներկայում ընթանում են անհետ կորած 18 քաղաքացու որոնողական աշխատանքները, որոնց թվում կա 7 երեխա:
Նշենք, որ այսօր՝ օգոստոսի 7-ին, Վրաստանում հայտարարվել է սգո օր։

.jpg)



