Ռուս խաղաղապահները մերժել են արցախցիների խմբին ուղեկցել դեպի Հակարի կամուրջ
Քաղաքական
15:11 07/08/2023

Ռուս խաղաղապահները մերժել են արցախցիների խմբին ուղեկցել դեպի Հակարի կամուրջ

Ռուս խաղաղապահները մերժել են մի խումբ արցախցիների խնդրանքը՝ դեպի Հակարի կամուրջ իրենց ուղեկցելու վերաբերյալ։ Ռուս խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարի տեղակալ Ի. Սազոնովի կողմից ստորագրված նամակը տարածվում է տելեգրամ ալիքներում։

Որպես մերժման հիմնավորում նշված է, որ 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության մեջ նման պարտավորություն չկա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ մի խումբ արցախցիներ ռուս խաղաղապահների տեղակայման վայրում էին։

Placeholder
Ռուս խաղաղապահները մերժել են արցախցիների խմբին ուղեկցել դեպի Հակարի կամուրջ