«Բարբի» ֆիլմը 17 օրվա ընթացքում ավելի քան 1 մլրդ դոլար է հավաքել համաշխարհային կինովարձույթում
Մշակույթ
12:45 07/08/2023
Աշխարհ

«Բարբի» ֆիլմը 17 օրվա ընթացքում ավելի քան 1 մլրդ դոլար է հավաքել համաշխարհային կինովարձույթում

Ռեժիսոր Գրետա Գերվիգի «Բարբի» ֆիլմն 17 օրում ավելի քան մեկ միլիարդ դոլար է հավաքել համաշխարհային կինովարձույթում,  հայտնում է CNN-ը։

Ըստ «Warner Bros»-ի՝ պրեմիերայից երեք շաբաթ անց բլոկբաստերը հավաքել է 1,03 միլիարդ դոլար: Այսպիսով, Գերվիգին առաջին կին ռեժիսորն է, որ նկարահանել է մեկ միլիարդ դոլար արժողությամբ ֆիլմ:

Նշվում է, որ նախորդ ռեկորդը սահմանել էր «Հարի Փոթերը և մահվան պարգևները» ֆիլմը, որը նման գումար էր հավաքել 19 օրում:

«Բարբի» ֆիլմը պատմում է հայտնի տիկնիկի, նրա սիրելի Քենի և նրանց ընկերների արկածների մասին։
 

Placeholder
«Բարբի» ֆիլմը 17 օրվա ընթացքում ավելի քան 1 մլրդ դոլար է հավաքել համաշխարհային կինովարձույթում