Ադամ Շիֆից պահանջել ենք՝ անձամբ գնա Բերձորի միջանցք. Բողոքի ակցիա Լոս Անջելեսում
Քաղաքական
16:27 07/08/2023
Աշխարհ

Ադամ Շիֆից պահանջել ենք՝ անձամբ գնա Բերձորի միջանցք. Բողոքի ակցիա Լոս Անջելեսում

ԱՄՆ-ում ապրող հայերն ակցիա են իրականացրել կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյակի դիմաց։ 

Մասնակիցներից մեկը հայտնեց, որ նամակ են հանձնել կոնգրեսականին, գրասենյակի դիմաց իրենց բողոքի ակցիան կշարունակեն նստացույցի միջոցով։

«Խնդրում ենք, որ Լոս անջելեսում գտնվող հայտնի մարդիկ, երաժիշտներ գան, միանան մեզ։ Մենք այստեղ մնալու ենք մինչև առավոտ։ Մենք Ադամ Շիֆից պահանջել ենք ոչ միայն խոսել, այլև գործել։ Գնա Լաչինի միջանցք, պատմի իր աչքով տեսածը»,-ասաց նա։

Մեկ այլ մասնակից էլ հայտարարեց՝ պահն օրհասական է, հնարավոր է՝ վաղը Արցախը կորցնենք։ Ժողովուրդ ջան, եկեք, ոչ մի քաղաքականություն չկա, ամե ինչ հանուն Արցախի է»,-ասաց նա։

Placeholder