Ուզբեկստանում աղբահանությունը սկսել են իրականացնել դասական երաժշտության ներքո
Աշխարհում
16:15 08/08/2023
Աշխարհ

Ուզբեկստանում աղբահանությունը սկսել են իրականացնել դասական երաժշտության ներքո

Տաշքենդում և Ուզբեկստանի երկու շրջաններում սկսել են բնակելի թաղամասերից աղբահանություն իրականացնել դասական երաժշտության ներքո։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է երկրի էկոլոգիայի, շրջակա միջավայրի պահպանության և կլիմայի փոփոխության նախարարության մամուլի ծառայությունը:

Ըստ հաղորդագրության՝  աղբատար մեքենաների ձայնային ազդանշանների վերաբերյալ բնակիչների կողմից բազմաթիվ բողոքների պատճառով նախարարությունն առաջարկել է նման ծանուցման նոր մեթոդ։

«Որոշում է կայացվել կենցաղային թափոնները դուրս բերել ոչ թե ազդանշանային եղանակով, այլ դասական երաժշտության հնչյունների ներքո»,- ասված է հաղորդագրությունում։

Փորձարկումը մեկնարկել է Տաշքենդում, ինչպես նաև Կաշկադարյայի և Բուխարայի մարզերում։ Այժմ աղբատար մեքենաներն իրենց ժամանումը հայտարարում են ոչ թե շչակի հնչյուններով, այլ համաշխարհային դասական երաժշտության հնչյունների ներքո։

Նախարարությունից նաև հայտնել են՝ եթե այս շրջաններում  նոր մեթոդը հաջոություն ունենա, ապա այն կներդրվի ամբողջ երկրում։
 

Placeholder