Փոթորիկի պատճառով ավելի քան 1 միլիոն ամերիկացի  մնացել է առանց էլեկտրականության
Աշխարհում
08:25 08/08/2023
Աշխարհ

Փոթորիկի պատճառով ավելի քան 1 միլիոն ամերիկացի մնացել է առանց էլեկտրականության

Երկուշաբթի ԱՄՆ-ի արևելյան ափին մոլեգնող ուժեղ փոթորիկն առանց Էլեկտրականության Է թողել ավելի քան 1 մլն մարդու: Այս մասին են վկայում Power Outage մոնիթորինգային ռեսուրսի տվյալները, գրում է ՏԱՍՍ-ը։

Փոթորիկն ազդել է մի քանի նահանգների վրա՝ Միսիսիպիից մինչև Նյու Յորք: Ուժեղ քամու հետևանքով  վնասվել են էլեկտրահաղորդման գծերը, իսկ որոշ նահանգներում ջրհեղեղներ են: Հիմնականում  հոսանքազրկումները գրանցվել են Հյուսիսային Կարոլինայում, Փենսիլվանիայում, Մերիլենդում և Ջորջիայում։

CNN-ի փոխանցմամբ էլ՝ Ջորջիայում մեկ մարդ մահացել է։ Թենեսիում էլ ուժեղ քամին պոկել է տների տանիքները։

Փոթորկի պատճառով դադարեցվել է Նյու Յորքի, Նյու Ջերսիի, Փենսիլվանիայի մի քանի օդանավակայանների աշխատանքը։

Placeholder