Գոնե՝ ոչ բաստուրմա
Հասարակություն
17:36 08/08/2023
Հայաստան

Գոնե՝ ոչ բաստուրմա

Լրատվամիջոցների համընդհանուր տառապանքների մասին գրել էի... Քիչ առաջ աչքովս ընկավ վերնագիր, թե՝ ինչպես քրտնքի հոտից իմանալ մարդն ինչ հիվանդություն ունի։

Գրողը տանի։

Մի ամբողջ ֆակուլտետ կարելի էր բացել բժշկականում
Մի ամբողջ քրտնասեր խումբ արդարացում կունենար, թե ինչու չի լողանում
Թևերը տրանսպորտում բարձրացնելիս քրտնքի հոտ տարածողները բարկության փոխարեն կարեկցանք կհավաքեին
Բժշկի կաբինետի դիմաց նույն հիվանդություն ունեցողներն իրար հոտով կգտնեին
Բժիշկները խորիմաստ տեսքով հոտ կքաշեին այցելուների թևատակերից, սկսնակները՝ մի քանի անգամ
Լողացած հիվանդներին բժիշկները բարկացած դուրս կհրավիրեին կաբինետներից, թե՝  հասարակ կուլտուրա չունե՞ք, չեմ հասկանում, չգիտե՞ք ուր ու ինչու եք եկել, որ լողացել եք, մարդկանց ժամանակն էլ խլում եք...

Ինչ ներդաշնակ կենցաղ կլիներ։

Ափսոս՝ իրականությունն այլ է՝ ուղղակի կլիկ է պետք լրատվամիջոցին։ Ուղղակի լրատվամիջոցները հանրությանը թեթևսոլիկ են գնահատում, տեսնելով, թե նմանատիպ կամ լրիվ հնարած նյութերի հավանումները ու օրինակ են վերցնում։

Բա ինչ՝ լրատվամիջոցն էլ հասարակության հայելին է, հո միայն ընդդիմությունն ու իշխանությունը չեն։

Ինչևէ՝ որ կոլեգաները չասեն՝ մեր հացին վայիս ես լինում, կլիկեք, օկ։ Գնահատեք, թե ձեզնից ինչ սպասելիքներ կան, թող նման բաները շատանան...

Իսկ այնպես՝ շոգեր են սպասվում։ Հիվանդությունը չգիտեմ, բայց բոլոր դեպքերում աշխատեք գոնե բաստուրմա չուտել՝ չամանի հոտը առողջ մարդու վրայից էլ է անտանելի։
 

Ա.Ո.

Placeholder