Ա.Զայցև. Ռուսական կողմն ակտիվորեն աջակցում է Բաքվին և Երևանին խաղաղության համաձայնագրի նախապատրաստման հարցում
Քաղաքական
15:00 09/08/2023
Աշխարհ

Ա.Զայցև. Ռուսական կողմն ակտիվորեն աջակցում է Բաքվին և Երևանին խաղաղության համաձայնագրի նախապատրաստման հարցում

«Հարցազրույցում Դ.Գոնչարն ասել է, որ պետք չէ շտապեցնել գործընթացը, որպեսզի ի վերջո ձեռք բերվեն որակյալ, վստահելի պայմանավորվածություններ։ Հնարավոր է, որ ինչ-որ մեկին ձեռնտու է լարագացնել իրադարձությունները, սակայն հարցն այն է, թե ինչպես դա կիրականացվի հետո»,-ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամնետի ղեկավարի տեղակալ Ա. Զայցևը՝ անդրադառնալով օրեր առաջ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամնետի ղեկավար Դ. Գոնչարի հարցազրույցում հնչեցրած հայտարարություններին։

Նա նշել է՝ կարող է միայն կրկնել այն, ինչ բազմիցս ասել են։

«Հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի նախապատրաստումը Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև եռակողմ համաձայնագրի տարրերից է։ Ռուսական կողմը եռանդով աջակցում է Բաքվին և Երևանին այս փաստաթղթի պատրաստման գործում՝ օգտագործելով քաղաքական և դիվանագիտական ​​ուղիները բոլոր մակարդակներում. ամեն տարի անցկացվում են եռակողմ գագաթնաժողովներ, պարբերաբար հանդիպում են արտգործնախարարները։

 Շուտափույթ խաղաղության հասնելու հանձնառության մասին Բաքվից և Երևանից հնչող ազդակները չեն նշանակում, որ կողմերը պատրաստ են համաձայնել ցանկացած պայմանի։ Մենք դեռ պետք է լուծումներ գտնենք մի շարք բարդ թեմաների շուրջ»,-ասել է նա։

Placeholder
Ա.Զայցև. Ռուսական կողմն ակտիվորեն աջակցում է Բաքվին և Երևանին խաղաղության համաձայնագրի նախապատրաստման հարցում