Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վրացի փրկարարները Շովի լեռնային հանգստավայրի սողանքի վայրում գտել են ևս մեկ անհետ կորածի մարմին։ «Sputnik-Georgia»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մղեբրիշվիլին։
Այսպիսով, բնական աղետից զոհվածների թիվը հասել է 21-ի։
Օգոստոսի 3-ին տեղի ունեցած սողանքի հետևանքով ավերվել են կամուրջները, վնասվել է Շովիի մուտքի ճանապարհը: Փրկարարները տարհանել են 210 մարդու: Որոնվում է ավելի քան 10 մարդ, այդ թվում՝ երեխաներ։
Ըստ աղբյուրի՝ առավոտից տարերային աղետի գոտում որոնողական աշխատանքների գոտին ընդլայնվել է: Այս փուլում փրկարարներն աշխատում են 10 վայրում, այդ թվում ՝ այն տարածքում, որտեղ մինչ սողանքը գտնվել են քոթեջներ և ճաշարան: