Այն, որ Արմենի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդում է իրականացվում, ակնհայտ է․ Տիգրան Աբրահամյան
Քաղաքական
10:27 09/08/2023
Հայաստան

Այն, որ Արմենի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդում է իրականացվում, ակնհայտ է․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ 

«Ապօրինի անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հրաժարվել է ցուցմունք տալ՝ պնդելով, որ քաղաքական հետապնդում է իրականացվում և ցուցմունք տալու որևէ իմաստ չկա:

Այն, որ Արմենի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդում է իրականացվում, ակնհայտ է:

Մյուս կողմից տեսանելի է, որ իշխանությունը ամեն գնով փորձելու է քաղաքական գործչին հնարավորինս երկար պահել փակ դռների հետևում:

Եթե նպատակն Արմեն Աշոտյանին քաղաքական պրոցեսներից հեռացնելն է, ապա նույնիսկ բանտում գտնվելն Արմենին հետ չի պահում խոսելու, այս իշխանության մասին իրականությունը դեմքներին շպրտելու և իր դիրքորոշումն արտահայտելու կամքից:

Ազատությու´ն Արմեն Աշոտյանին, ազատությու´ն բոլոր քաղբանտարկյալներին»։

Placeholder
Այն, որ Արմենի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդում է իրականացվում, ակնհայտ է․ Տիգրան Աբրահամյան