«Ժողովուրդ». ՔՊ-ում նախընտրական շտաբի պետի տեղակալների հարցը իսկական կռվախնձոր է դարձել
Օրվա մամուլ
09:01 10/08/2023
Հայաստան

«Ժողովուրդ». ՔՊ-ում նախընտրական շտաբի պետի տեղակալների հարցը իսկական կռվախնձոր է դարձել

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները փոխանցում են, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում նախընտրական շտաբի պետի տեղակալների հարցը իսկական կռվախնձոր է դարձել: Ինչպես հայտնի է, ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական շտաբը ղեկավարելու է ԱԻ նախկին նախարար Արմեն Փամբուխչյանը, իսկ թե ովքեր են օգնելու Փամբուխչյանին նախընտրական և ընտրական գործընթացները համակարգելու հարցում, որոշված չէ:

Բանն այն է, որ, մի կողմից, քաղաքապետի ՔՊ թեկնածուն է փորձում իր մտերիմներին տեղավորել այդ պաշտոններում, մյուս կողմից՝ Արմեն Փամբուխչյանն է կռիվ տալիս, ուզում է իր հավատարիմ ընկերներին տեղավորել այդ պաշտոնում:

Ավինյանը նպատակ ունի տեղակալներից մեկի պաշտոնում «կարգել» Երևանի ՔՊ խմբակցության ավագանու անդամ Արմեն Գալջյանին, իսկ Փամբուխչյանը՝ իր մտերիմ ընկեր, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին: Թե վերջում ինչ ելք կունենա այս պայքարը, արդեն կորոշի Նիկոլ Փաշինյանը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Placeholder
«Ժողովուրդ». ՔՊ-ում նախընտրական շտաբի պետի տեղակալների հարցը իսկական կռվախնձոր է դարձել