Առաջին դասարանցիներն այս տարի կկրեն Արցախում արտադրված դպրոցական պայուսակներ
Տնտեսություն
16:44 10/08/2023
ԼՂՀ

Առաջին դասարանցիներն այս տարի կկրեն Արցախում արտադրված դպրոցական պայուսակներ

Արտադրված է Արցախում` շրջափակման պայմաններում։ Գրված է պայուսակի մակնշման տեղում։

Առաջին դասարանցիներն այս տարի կկրեն Արցախում արտադրված դպրոցական պայուսակներ։

«Այս գեղեցիկ ծրագիրն ի կատար է ածվում  Հայ Կրթական Հիմնարկություն հիմնադրամի շնորհիվ։

Երանելի են կրթության համար ներդրում կատարողները։ Շնորհակալություն արագ արձագանքի համար Արմինե Հարոյան։ Միասնական Հայրենիք ունենալու անփոխարինելի զգացում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել արցախցի Լուսինե Ղարախանյանը։

Placeholder