«Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի ծավալներն ավելացվում են
Տնտեսություն
18:07 10/08/2023
Հայաստան

«Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի ծավալներն ավելացվում են

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում օգոստոսի 10-ին ստորագրվել է «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի երկարաձգման և ծավալների ավելացման փաստաթուղթը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն,  պայմանագիրը ստորագրել են Երևան ՋԷԿ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արամ Ղազարյանը և Իրանի Իսլամական Հանրապետության նավթի փոխնախարար, գազի ազգային ընկերության տնօրեն Մաջիդ Չեգենին։

Պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2030 թվականը։

 ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը շնորհավորել է կողմերին պայմանագրի երկարաձգման կապակցությամբ՝ ընդգծելով, որ այն հայ-իրանական բարեկամական հարաբերությունների լավագույն դրսևորումներից մեկն է։

Placeholder