Ամենից շատ կարդացված նյութեր
.jpeg)
Հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Մարտիրոսյանը, որ հանգիստն է անցկացնում Իտալիայում, հայտնի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հետ լուսանկար է հրապարակել։
«Առաջին անգամ հանդիպեցի մի իտալացու, ով պնդում է, որ հայ է: Ամենից հաճախ հայերը պնդում են, որ իրենք իտալացի են։ Բայց եթե լուրջ, լուսանկարում Միլանի «Ինտերի» իմ սիրելի խաղացողն է»,-գրել է Մարտիրոսյանը նկարին կից։
Լուսանկարի ներքո Ժաննայի հետևորդները հիացմունքի, գովեստի խոսքեր են թողել Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Մխիթարյանի հասցեին։


