«Կոմերսանտ»-ը Վագիֆ Խաչատրյանի առևանգմանը նախորդած իրադարձություններն է ներկայացրել
Քաղաքական
16:50 11/08/2023
Տարածաշրջան

«Կոմերսանտ»-ը Վագիֆ Խաչատրյանի առևանգմանը նախորդած իրադարձություններն է ներկայացրել

«Արցախն ընդդեմ Ղարաբաղի» խորագրի ներքո «Կոմերսանտ»-ը ծավալուն հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ պահելու խնդրին, դրա ընթացքում հնչած հայտարարություններին ու տեղի ունեցած բանակցություններին։

«Ղարաբաղյան ճգնաժամը տարածվում է աշխարհով մեկ»,-գրում է պարբերականը։

Ըստ աղբյուրի, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առաջարկել է տաբերակ, որին սկզբում համաձայնել են թե ադրբջանական, թե ղարաբաղյան կողմը։

Ըստ այդմ, սկզբում բացվում է Աղդամի ճանապարհը և դրանով բերվում են  անհրաժեշտ ապրանքներ։ Դրանից մեկ օր անց, ըստ Մոսկվայի առաջարկի, սկսում է երթևեկությունը Լաչինի միջանցքով։  Այս տարբերակի իրագործման համար բարձր պատրաստվածություն է եղել։

Ըստ աղբյուրի, Ստեփանակերտը սակայն փոխել է պայմանը՝ պահանջելով Լաչինի միջանցքը բացել ոչ թե 24 ժամ հետ, այլ անմիջապես։

«Հետո ԼՂՀ-ն հայտարարել է, որ ադրբեջանական ծագման ապրանքները չպետք է առաքվեն Աղդամով։ Ապա տեղի ունեցավ Վագիֆ Խաչատրյանի սկանդալը, ում անհապաղ ազատումն են պահանջում ԼՂՀ իշխանությունները։ Ի վերջո, փոխզիջում չստացվեց»,-գրում է «Կոմերսանտ»-ը։

Արցախում ակնկալում են, որ Բաքվի վրա միջազգային ճնշումը կուժեղանա։

«Ակնկալում ենք, որ միջազգային կառույցները և պետությունների ղեկավարները խոսքից գործի կանցնեն՝ վերջ դնելու Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի և նրա ժողովրդի դեմ իրականացված միջազգային հանցագործություններին»,- ասել է ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Մասիս Մայիլյանը։
Ացբյուրն ամփոփելով  գրում է. «Իրականությունն այն է, որ տարածաշրջանում ազդեցության համար միմյանց հետ մրցող խաղացողներից և ոչ մեկը պատրաստ չէ դուրս գալ Ադրբեջանի վրա բանավոր ազդեցության սահմաններից: Ռուսաստանը, ԵՄ-ն և ԱՄՆ-ը զգույշ են, որպեսզի չվախենան Բաքվի և Երևանի միջև պոտենցիալ խաղաղ համաձայնագրից՝ միաժամանակ մրցելով հիմնական խաղաղարար դառնալու իրավունքի համար»։

Placeholder
«Կոմերսանտ»-ը Վագիֆ Խաչատրյանի առևանգմանը նախորդած իրադարձություններն է ներկայացրել