Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Ինչ կլինի, եթե ռուսական փաստացի աջակցություն ունեցող ուժերը հաղթեն Երևանի ավագանու ընտրություններում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երևանի ընտրությունները որքան քաղաքային են, այնքան էլ քաղաքական են: Ու եթե մի փոքր հեռու գնանք, ապա կստացվի, որ ՌԴ և Արևմուտք բախում է լինելու ՀՀ մայրաքաղաքում: Մինչ այս իրենց մասնակցության մասին հայտարարած թեկնածու-ուժերից գոնե երկուսը ակնհայտ ունեն ռուսական ուղղվածություն: Նրանց լոկոմոտիվը թերևս կդառնա նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը, որն արդեն հայտարարեց մասնակցության մասին:
Իր պաշտոնավարման օրոք Մարությանն հիմնականում աշխատել է ռուսական կողմի հետ, գնել է ռուսական արտադրության տեխնիկա, «Կամազ»-ներ և «Գազել»-ներ, ինչպես նաև հաճախ գործուղման է մեկնել ՌԴ և հանդիպել դեսպանի հետ: Իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանության հույսը, ինչպես միշտ, Արևմուտքն է:
Տիգրան Ավինյանն ավելի շատ արևմտամետ թեկնածու է կարծես, որը հիմնականում համագործակցության եզրեր է փնտրում եվրոպական քաղաքների հետ., վերջերս այցելել էր Վաշինգտոն, իսկ օրեր առաջ հանդիպել ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հետ: Արևմտյան թևը ներկայացնում է նաև Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը՝ Արտակ Զեյնալյանի դեմքով, որը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում բազմաթիվ գործեր է հաղթում, և հենց վերջիններս էլ, կարծես թե, պատրաստ են իշխանության հետ կոալիցիա կազմել։
Այս ընտրությունները հետաքրքիր են այնքանով, որ խորհրդարանական ընդդիմությունը հայտարարեց ընտրություններին չմասնակցելու մասին: Նրանք դաշտն ազատեցին նախկին-ներկա բանավեճից: Ու եթե ռուսական փաստացի աջակցություն ունեցող ուժերը հաղթեն, Հայկ Մարությանը մայր Հայաստանը թերևս կդարձնի ապրելու երկիր: Մոսկվան էլ թերևս կփորձի Փաշինյանին զրկել Երևանում իշխանությունից, ինչը կհեշտացնի Արցախի խնդրում որոշակի պրոցեսներ: Թե ինչպես կդասավորվեն իրադարձությունները, ժամանակը ցույց կտա, բայց դրանք արդեն հետաքրքիր են»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում