«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը անձամբ կմասնակցի՞ քարոզարշավին՝ շրջելով Երևանի փողոցներով
Օրվա մամուլ
09:08 11/08/2023
Հայաստան

«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը անձամբ կմասնակցի՞ քարոզարշավին՝ շրջելով Երևանի փողոցներով

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այս օրերին ակտիվորեն քննարկվում է ավագանու ընտրությունների քարոզարշավում Նիկոլ Փաշինյանի մասնակցության հարցը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև ՔՊ-ում մեծամասնությունը հակված են, որ վարչապետն անձամբ մասնակցի քարոզարշավին, թիմակիցների հետ շրջի Երևանի փողոցներով և քաղաքացիներին կոչ անի քվեարկել Տիգրան Ավինյանի օգտին, մինչդեռ կուսակցությունում մի մասն էլ կարծում են, որ Փաշինյանի մասնակցությունը, հնարավոր է, լրիվ հակառակ ազդեցություն ունենա:

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ բոլոր պատգամավորները ակտիվորեն մասնակցելու են քարոզարշավին. հիմա բաժանումներ են անում, թե որ պատգամավորը որ վարչական շրջանում է քարոզարշավ անելու:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՔՊ նախընտրական շտաբ՝ պարզելու՝ ովքեր են իրականացնելու քարոզարշավը, արդյոք Նիկոլ Փաշինյանն անձամբ մասնակցելու է դրան։ «Քարոզարշավի ֆորմատը նոր ենք որոշում, նոր ենք սկսել աշխատանքները, իսկ վարչապետի մասնակցությունը դեռ քննարկվում է»,- ասացին շտաբից»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը անձամբ կմասնակցի՞ քարոզարշավին՝ շրջելով Երևանի փողոցներով