Արման Խաչատրյան. Ադրբեջանի գործողությունները կտրուկ հակադրվում են այն ամենին, ինչին հասել է Եվրոպան
Քաղաքական
14:20 11/08/2023
Հայաստան

Արման Խաչատրյան. Ադրբեջանի գործողությունները կտրուկ հակադրվում են այն ամենին, ինչին հասել է Եվրոպան

Ադրբեջանի գործողությունները կտրուկ հակադրվում են այն ամենին, ինչին հասել է Եվրոպան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ X-ի (նախկինում՝ Թվիթեր) իր միկրոբլոգում գրել է Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը։

«Ցավալի է, որ Եվրախորհրդի անդամ երկիրը կոպտորեն խախտում է ԵԽ  կանոնադրությունը և դրա արժեքները։

Ադրբեջանը պետք է հրաժարվի ուժի և հարկադրանքի կիրառումից, հարգի ԼՂ ժողովրդի մարդու իրավունքները,  վերացնի շրջափակումը»,-գրել է հայաստանցի դիվանագետը՝ տարածելով հումանիտար ապրանքներով լի կանգնած բեռնատարների լուսանկարները։

 

Placeholder