Արցախից Հայաստան տեղափոխված Ռուբեն անունով առյուծը վերադառնում է հայրենիք
Օրվա թեմա
08:30 11/08/2023
Հայաստան

Արցախից Հայաստան տեղափոխված Ռուբեն անունով առյուծը վերադառնում է հայրենիք

2022 թ-ի դեկտեմբերի 4-ին, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) Արցախի Մարտակերտի շրջանի նախկին կենդանաբանական այգու տարածքից փրկել և Հայաստան է տեղափոխել Ռուբեն անունով առյուծին։ Հիմնադրամից հայտնում են, որ իր կյանքի ողջ ընթացքում առյուծը երբեք չի շփվել իր ցեղակիցների հետ։

«Այսօր նշելով առյուծների համաշխարհային օրը՝ ուրախ ենք տեղեկացնելու, որ  նա վերադառնում է իր հայրենիք՝ Հարավային Աֆրիկա,  միանալու իր տեսակի առանձնյակներին, որտեղ անցկացնելու  է իր կյանքի մյուս մասը։

Առաջին անգամ, նրա մռնչյունները արձագանք կստանան հարազատ միջավայրում։ Սա կարևոր և նշանակալի իրադարձություն է։

Մեր շնորհակալությունն ենք հայտնում Animal Defenders International-ին այս միջոցառման մասնակիցը լինելու  և առյուծին իր բնական միջավայր ապահով վերադարձը կազմակերպելու համար»,- հայտնում են FPWC-ից։
 

 

Placeholder