Երևանն ու Սոչին դարձել են  ռուսների համար աշնան հանգստի ամենապահանջված քաղաքաները
Տնտեսություն
10:41 12/08/2023
Հայաստան

Երևանն ու Սոչին դարձել են ռուսների համար աշնան հանգստի ամենապահանջված քաղաքաները

Туту ընկերության աշխատակիցները վերլուծել են ռուսների՝ աշնան հանգստի համար գնված ավիատոմսերի ուղղությունները։ Պարզվել է, որ ամրագրում կատարածների 85 տոկոսը նախատեսում է հանգիստն անցկացնել Ռուսաստանի տարածքում։

«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, աշնանային ճամփորդությունների համար Ռուսաստանի ամենապահանջված քաղաքներն են Սոչին, Մոսկվան, Սանկտ-Պետերբուրգը, Մինվոնդին, Կալինինգրադը։ Ցանկը շարունակում են Մախաչկալան, Եկատերինբուրգը, Նովոսիբիրսկը, Վլադիվաստոկը։

Ռուսաստանից դուրս ամենապահանջված ուղղությունը Երևանն է, ապա Բաքուն, Տաշքենդը, Գյանջան, Բիշքեկը, Աստանան, Մինսկը։ Պահանջված ուղղությունների թվում են նաև Ստամբուլը, Անթալիան, Թել-Ավիվը, Դուբայը, Բանգկոկը և այլն։
 

Placeholder
Երևանն ու Սոչին դարձել են ռուսների համար աշնան հանգստի ամենապահանջված քաղաքաները