Երևանում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման
Հասարակություն
09:49 12/08/2023
Հայաստան

Երևանում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է օգոստոսի 3-9-ն ընկած ժամանակահատվածում Երևանում մթնոլորտային օդի որակը։

Ըստ կենտրոնի՝ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում օգոստոսի 4-ին, 6-ին, 7-ին, 9-ին, Նոր Նորքում՝ օգոստոսի 4-6-ը, Արաբկիրում՝ օգոստոսի 4-ին, Շենգավիթում՝ օգոստոսի 3-ին, 5-7-ը։

Նշված ժամանակահատվածում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Կենտրոնում օգոստոսի 3-ին, 5-ին, 8-ին և 9-ին։

Նշվում է նաև, որ ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Placeholder