Միքայել Ոսկանյան. Դրա համար են մեր մշակույթը արտահանողներին բռնում, նստացնում
Մշակույթ
00:11 12/08/2023
Հայաստան

Միքայել Ոսկանյան. Դրա համար են մեր մշակույթը արտահանողներին բռնում, նստացնում

Թառահար Միքայել Ոսկանյանը, անդրադառնալով Սնուպ Դոգին Հայաստան բերելու համար պետբյուջեից 6 մլն դոլար տրամադրելու որոշմանը, գրում է.

«Կառավարությունը անընդհատ բյուջեն ծախսումա արտիստ բերելու վրա, հայկական փողը դուրս հանելու վրա, բայց երբեք փող ծախսել հայ արտիստներին և հայկական արվեստը արտահանելու և տարածելու վրա, որը փափուկ ուժ ա:

Դե, երկրորդի համար լայն մտահորիզոն ա պետք ունենալ, երկարաժամկետ ռազմավարական միտք, իսկ մեզ մոտ մենակ ներմուծման բիզնեսի մոդելն ա մտքներով անցնում: Իսկ արտահանումը բարդ ա ու իրենց մտածածով՝ «ոչ եկամտաբեր»:

Դրա համար են մեր մշակույթը արտահանողներին բռնում, նստացնում: Իսկ ով այ սամենը գիտակցում, լքում ա Հայաստանը, որ առանց պետության իր ճարը տեսնի և ստեղծի այդ փափուկ ուժը»։


 

Placeholder