Սուրենյանց. Սնուփ Դոգի համերգը չպետք է կայանա. «Stop Նիկոլ» շարժման մեկնարկը
Քաղաքական
10:56 12/08/2023
Հայաստան

Սուրենյանց. Սնուփ Դոգի համերգը չպետք է կայանա. «Stop Նիկոլ» շարժման մեկնարկը

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է.

«Բավ է միայն դժգոհենք ու արձանագրողի դերում հանդես գանք: Ռեփեր Սնուփ Դոգի համերգը չպետք է կայանա:

Խնդիրը Դոգն ու նրա արվեստը չեն, մենք խնդիր ունենք պետական միջոցների հաշվին այդ միջոցառման կայացման դեմ:

Կառավարության այդ որոշումը՝ 44-օրյա պատերազմի 3-րդ տարելիցի ու Արցախի ժողովրդի ցեղասպանության համատեքստում, հակաքաղաքական ու հակասոցիալական է, հակաբարոյական ու հակահումանիստական է:

Էլ չեմ խոսում կոռուպցիոն ռիսկերի ու կառավարության որոշման կասկածելի մոտիվների մասին:

Նույնիսկ կուսակցական ընկերներիս հետ դեռ չեմ խորհրդակցել, բայց, որպես քաղաքացի, անհրաժեշտ եմ համարում «Stop Նիկոլ» քաղաքացիական շարժման ձևավորումը(իհարկե՝ «Stop Նիկոլ»-ի օրակարգը շատ ավելի տարողունակ և ընդգրկուն պետք է լինի), որը պետք է կասեցնի իշխանության ղեկին գտնվող մարդու արկածախնդիր և խելագար որոշումները:
Սպասում եմ ընկերներիս արձագանքին»։

Placeholder