Ամերիկուհին 20 տարի վիճակախաղ է խաղացել նույն թվերով և վերջապես շահել է ջեքփոթը
Աշխարհում
19:30 12/08/2023
Աշխարհ

Ամերիկուհին 20 տարի վիճակախաղ է խաղացել նույն թվերով և վերջապես շահել է ջեքփոթը

ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի բնակչուհին 20 տարի վիճակախաղ է խաղացել նույն թվերով՝ հիմնականում  նշելով հարազատների ծննդյան ամսաթվեր, և ջեքփոթ շահել, գրում է «Լենտա․ռու»-ն։

Թամարա Լյուֆինգհաուսը Մուրսվիլից պատմել է, որ հուլիսի 17-ի վիճակահանության համար գնված տոմսում գրել է նույն թվերը, որոնք նա միշտ ընտրում է վիճակախաղերի համար։ «Ես այդ թվերով խաղում եմ արդեն ավելի քան 20 տարի»,- ասել է ամերիկուհին՝ պարզաբանելով, որ այդ թվերն իր հարազատների ծննդյան ամսաթվերի համադրություն են։

Շահումի մասին կինը իմացել է, երբ ընտանեկան ճանապարհորդության էր մեկնել Վայոմինգ։
«Ես նստած էի ծնողներիս տանը և սուրճ էի խմում հայրիկիս հետ, երբ նա սկսեց կարդալ շահող թվերը։ Խնդրեցի նրան կրկնել դրանք»,- պատմել է նա։

Սկզբում ամերիկուհին չի իմացել, թե որքան գումար է շահել, հետո նրա ամուսինը մտել է համացանց և տեղեկացել, որ մրցանակը կազմում է 200 հազար դոլար:

Նա հույս ունի շահումի մի մասը ծախսել Իտալիա մեկնելու վրա, որտեղ ծնվել է իր նախապապը։
 

Placeholder