Հայաաստանում ավելացել են երեխաների մահվան դեպքերը
Առողջություն
11:41 12/08/2023
Հայաստան

Հայաաստանում ավելացել են երեխաների մահվան դեպքերը

Այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում գրանցվել է մինչև մեկ տարեկան երեխաների մահվան 126 դեպք։ Հայաստանի վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ, անցած տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է 0-1 տարեկանների մահվան 121 դեպք, իսկ  2021-ին՝  112 դեպք։

Այս տարի գրանցված 126 մահից 110-ը եղել են շուրջծնական շրջանում առաջացած առանձին վիճակներով, բնածին անկանոնություններով ու ձևախախտումային խանգարումներով պայմանավորված։

Կոմիտեի հրապարակած տվյալներով, ավելացել են նաև 1-4 տարեկան երեխաների մահվան դեպքերը։ Առաջին վեց ամիսների ընթացքում մահացել է այդ տարիքի 22 երեխա։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է երեխաների մահվան 15 դեպք, 2021-ին՝ 20 դեպք։

2023թ. հունվար-հունիսին հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում գրանցվել է մայրական մահացության 2 դեպք և մայրական մահացության գործակիցը կազմել է 11.8 միավոր (100 000 կենդանի ծնվածի հաշվով), 2022թ. հունվար-հունիս ժամանակահատվածի համար արձանագրված` 30.3-ի (5 դեպք) համեմատ:

Placeholder