Վարդան Ոսկանյան. Կասկածելի բովանդակությամբ համերգները, փառատոնները և հրավառությունները խիստ վտանգավոր պատրանք են ստեղծում
Քաղաքական
12:17 14/08/2023
Հայաստան

Վարդան Ոսկանյան. Կասկածելի բովանդակությամբ համերգները, փառատոնները և հրավառությունները խիստ վտանգավոր պատրանք են ստեղծում

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.

«Տարատեսակ և հաճախ կասկածելի մշակութային բովանդակությամբ համերգները, փառատոնները և հրավառությունները մեզանում խիստ վտանգավոր պատրանք են ստեղծում առ այն, թե Հայաստանի և Արցախի հանրապետությունների անվտանգության կենսական խնդիրն, իբր, լուծված է, և կարելի է զբաղվել խրախճանքով։

Հանրային լայն մակարդակում սա բթացնում է ազգային դիմադրողականությունը, քանզի ստեղծում է իրականությունը մոռացնելուն և այն հօգուտ մեզ փոխելու մտայնությունը կասեցնելուն միտված անիրական մեկ այլ «իրականություն», որը թշնամու անհագ ծավալապաշտության խորապատկերին մեզ էլ ավելի խոցելի է դարձնում։

Չեմ դադարելու պնդել, որ, ըստ իս, Հայաստանի հզորացման և բարբարոսների ջախջախման միակ գրավականը պետություն-ամրոցի կառուցումն է, իսկ ամրոցում պետք է լինի ռազմականին մոտ կազմակերպվածություն և կարգ ու կանոն, այլ ոչ թե մշտնջենական բթացնող խրախճանք»։

Placeholder
Վարդան Ոսկանյան. Կասկածելի բովանդակությամբ համերգները, փառատոնները և հրավառությունները խիստ վտանգավոր պատրանք են ստեղծում