Շիրակում ողբերգական վթարի հետևանքով վնասվածնքեր ստացած չորս քաղաքացու վիճակը ծանր է
Առողջություն
10:35 14/08/2023
Հայաստան

Շիրակում ողբերգական վթարի հետևանքով վնասվածնքեր ստացած չորս քաղաքացու վիճակը ծանր է

Շիրակի մարզում այսօր գիշերը տեղի ունեցած վթարի հետևանքով Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված 6 տուժածներից 5-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանցից 4-ի առողջական վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր:  Նման տվյալներ է հրապարակել Առողջապահության նախարարությունը։

1 տուժած Գյումրու բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի վերակենդանացման բաժանմունք: Բժիշկների գնահատմամբ` վերջինիս առողջական վիճակը ծանր է:

Դեպքի վայրից «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված 3 տուժածի առողջական վիճակը գնահատվել է թեթև: Նրանք հետազոտվել են, ստացել են առաջին բուժօգնություն և դուրս գրվել:

«Ցավակցում ենք մահացածների ընտանիքներին և հարազատներին: Վթարից տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,-ասցած է  ԱՆ տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ անցած կեսգիշերին Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել վթար, որի հետրանքով զոհվել է 11 մարդ։

Placeholder
Շիրակում ողբերգական վթարի հետևանքով վնասվածնքեր ստացած չորս քաղաքացու վիճակը ծանր է