Ֆուտբոլային գործակալը Արսեն Զախարյանի տեղափոխությունը «Ռեալ Սոսյեդադ» լավ գործարք է անվանել
Աշխարհում
16:45 14/08/2023
Աշխարհ

Ֆուտբոլային գործակալը Արսեն Զախարյանի տեղափոխությունը «Ռեալ Սոսյեդադ» լավ գործարք է անվանել

Ֆուտբոլային գործակալ Պաուլու Բարբոսան «Ռիա Նովոստի»-ի հետ զրույցում Մոսկվայի «Դինամո»-ի կիսապաշտպան Արմեն Զախարյանի տեղափոխությունը իսպանական »Ռեալ Սոսյեդադ» լավ գործարք է անվանել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Դինամոն» և«Ռեալ Սոսյեդադ»-ը համաձայնեցրել են 20-ամյա կիսապաշտպանի տեղափոխությունն իսպանական ակումբ: Կիրակի օրը Զախարյանը չի հայտավորվել Կալինինգրադի «Բալթիկայի» դեմ Ռուսաստանի Պրեմյեր լիգայի չորրորդ տուրի տնային հանդիպմանը (2:0):

Նշվել է, որ նա կմեկնի Իսպանիա՝ բուժզննում անցնելու համար:

«Լավ գործարք է ինչպես «Դինամո»-ի, այնպես էլ Զախարյանի համար։ Արսենն արժանի է, որ  ավելի ուժեղ առաջնությունում ուժերը փորձի։ Նա հիանալի խաղացող է, ով Իսպանիայում խաղալու բոլոր հնարավորություններն ունի։

«Ռեալ Սոսյեդադ»-ում նրա վրա հույս են դնում որպես հիմնական կազմի ֆուտբոլիստ: Դրանում զգալի միջոցներ են ներդրվել։ Մենք կհետևենք նրա առաջընթացին»,- ասել է Բարբոսան։
 

Placeholder
Ֆուտբոլային գործակալը Արսեն Զախարյանի տեղափոխությունը «Ռեալ Սոսյեդադ» լավ գործարք է անվանել