Վթարի հետևանքով տուժածներից երկուսը Գյումրիից տեղափոխվել են Երևան
Առողջություն
16:25 14/08/2023
Հայաստան

Վթարի հետևանքով տուժածներից երկուսը Գյումրիից տեղափոխվել են Երևան

Վթարի հետևանքով Գյումրու բժշկական կենտրոնից երկու տուժած տեղափոխել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, ևս մեկը` «Աստղիկ» ԲԿ:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվող տուժածներից մեկն արդեն տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, մյուսը` դեռևս հետազոտման փուլում է:

«Աստղիկ» բժշկական կենտրոնում գտնվող քաղաքացին նույնպես հետազոտման փուլում է:

Վերջիններիս առողջական վիճակների մասին պարբերաբար կտրամադրվի տեղեկատվություն:

Հիշեցնենք, որ վթարից տուժածներից մեկը «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում է, երկուսը` Գյումրու բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

Placeholder