Նորվեգիան Ուկրաինային 70,5 մլն դոլարով հակաօդային պաշտպանության համակարգ կմատակարարի
Քաղաքական
18:03 14/08/2023
Աշխարհ

Նորվեգիան Ուկրաինային 70,5 մլն դոլարով հակաօդային պաշտպանության համակարգ կմատակարարի

Նորվեգական Kongsberg Defense & Aerospace ընկերությունը Ուկրաինային կմատակարարի Cortex Typhon C-UAS ԱԹՍներից պաշտպանող սարք, որի արժեքը կազմում է 740 մլն նոկ (70,5 մլն դոլար): ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին ասվում է Նորվեգիայի կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Kongsberg Defense & Aerospace-ը պայմանագիր է ստորագրել Ուկրաինային 740 միլիոն նոկեյ արժողությամբ հակաօդային պաշտպանության նոր համակարգ մատակարարելու մասին։ Խոսքը Cortex Typhon C-UAS մոդելի մասին է։ Նշվում է, որ անօդաչու թռչող սարքերի գնումը կֆինանսավորվի Ուկրաինայի միջազգային հիմնադրամի (IFU) միջոցներով, որը գլխավորում է Միացյալ Թագավորությունը։

Placeholder