Հայաստանում Իրանի դեսպանատունը ցավակցել է զոհվածների ընտանիքներին
Քաղաքական
12:26 14/08/2023
Հայաստան

Հայաստանում Իրանի դեսպանատունը ցավակցել է զոհվածների ընտանիքներին

Հայաստանում Իրանի դեսպանատունը ցավակցական խոսք է հրապարակել Հայաստանում 11 մարդու մահվան պատճառ դարձած ողբերգական վթարի կապակցությամբ.

«Խորը ցավով տեղեկացանք ավտովթարի հետևանքով Հայաստանի մի շարք քաղաքացիների զոհվելու և վիրավորվելու լուրի մասին

Ցավակցում ենք զովածների ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին՝ կեսգիշերին մոտ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝  Հ․Պ․, ծնված 1990 թ.):

Վթարի հետևանքով զոհվել է 11 մարդ։ Չորս վիրավորի վիճակը գնահատվում է ծանր։

Placeholder
Հայաստանում Իրանի դեսպանատունը ցավակցել է զոհվածների ընտանիքներին