Ալեն Սիմոնյանը լայն ժպիտով լուսանկարներ է հրապարակում՝ չնայած Արցախի պաշարմանն ու արցախցիների թերսնմանը
Քաղաքական
14:27 14/08/2023
Հայաստան

Ալեն Սիմոնյանը լայն ժպիտով լուսանկարներ է հրապարակում՝ չնայած Արցախի պաշարմանն ու արցախցիների թերսնմանը

Արցախի՝ ավելի քան 8 ամիս շրջափակման, 120 հազար հայրենակիցների թերսնման, մասայական  ուշագնացությունների, ամեն օր հայաստանի սահմաններին հնչող կրակոցների պայմաններում ԱԺ նախագահի աթոռը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը լայն ժպտում  է աշխարհին։

Հուլիսին արձակուրդը վայելած  Ալեն Սիմոնյանը կրկին արձակուրդ է վերցրել։

Երբ այսօր բոլորը քննարկում են 11 մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարը,  ցավում պատահածի համար, խոսում նման վթարների կանխարգելման մասին, երկու ժամ առաջ ինսթագրամի իր էջում Սիմոնյանը լայն ժպիտով լուսանկարների շարք է հրապարակում Նորվեգիայից։ 

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սիմոնյանի ընտանիքը երբեք էլ համեստությամբ չի փայլել։

Չնայած երկրին պատուհասած աղետին, սպառնալիքներին՝ նա և կինը հաճախ են սոցցանցերում հանգստից, գործուղումներից, իրենց փարթիներից լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակում։











 

Placeholder
Ալեն Սիմոնյանը լայն ժպիտով լուսանկարներ է հրապարակում՝ չնայած Արցախի պաշարմանն ու արցախցիների թերսնմանը