Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գյուղացին շվարած է՝ նույնիսկ կրկնակի էժանացած իր ցորենը չի կարողանում վաճառել. Հողագործ Արտավազդ Սուքիասյան
Հայաստանում մեկնարկած հացքաղի ընթացքում արդեն պարզվեց, որ գյուղացիներից ցորենի մթերման գներն աննախադեպ ընկել են: Եթե նախորդ տարի այն մթերվում էր 170-180 դրամով, ապա այս տարի գինն ընկել է մինչև 70-90 դրամ մեկ կիլոգրամի դիմաց: Որո՞նք են նման կտրուկ գնանկման պատճառները, և արդյո՞ք չի տուժում գյուղացին: Panorama.am-n այդ հարցերի շուրջ զրուցեց ՀՀ Շիրակի մարզից խոշոր ֆերմեր Միշա Ղրզոյանի և հողագործ Արտավազդ Սուքիասյանի հետ:
Մ. Ղրզոյան-Ցորենի մթերման գների անկման հիմնական պատճառը ՌԴ-ից ներկրman աննախադեպ էժանացումն է: Ռուսաստանը դուրս եկավ Ցորենի գործրքից, Թուրքիայի տարածքով էլ չի արտահանում և այսօր Հայաստան 60 դրամ ինքնարժեքով ռուսական ցորեն է հասնում և 10-20 դրամ ավել վաճառվում է Հայաստնի շուկայում:
Panorama.am-Գյուղացին չի տուժում, երբ այդ աստիճան էժան վաճառում է իր արտադրանքը, այն ցանելիս սերմացուի և հողի մշակման համար ի՞նչ ծախսեր է արել:
Մ. Ղրզոյան-Նախորդ տարի սենցասիոն էր՝ պետությունը վճարել էր աշնանացան ցորենի սերմացուի և ցանքի բոլոր ծախսերը: Գյուղացիները գրեթե ձրի ցանեցին: Իհարկե, գյուղացու համար ավելի ձեռնտու է իր մշակածն ավելի թանկ վաճառել, բայց այս է իրողությունը: Մյուս կողմից անասնապահական խոշոր տնտեսություններն էլ այդ նույն ցորենի գնորդներն են և այս տարի բարենպաստ վիճակ է ստեղծվել նրանց համար: Նախորդ տարի ցորենն այնքան էր թանկացել, որ անասնապահներին ավելի ձեռնտու էր խտացված կեր առնել, քան հացահատիկ: Հատուկ կերի կալորիականությունը բարձր է, հետևաբար ծախս եկամուտ հարաբերակցությունն ավելի ձեռնտու էր ֆերմերի համար, քան թանկ հացահատիկ գնելը: Այնպես որ ցորենի գնի անկման էֆեկտը երկակի է, այն կարող է ազդել նաև հացի գնի վրա:
Հողագործ Արտավազդ Սուքիասյանը Panorama.am-ին ասց.«Ճիշտ է՝ նախորդ տարի պետական բյուջեից օգնեցին գյուղացուն աշնանացանն իրականացնելու հարցում, բայս այսօր ոչ միայն ցորենի գներն են կրկնակի ընկել, այլ գնորդ էլ չա: Գյուղացիներ կան, որ նույնիսկ անցած տարվանից չվաճառած ցորեն ունեն: Պետությունը մեկ հեկտարի հաշվարկով ֆինանսավորեց, գյուղացիներն ամեն մեկն իր համար սերմացու գնեց տարբեր գներով, որոնք անհամեմատ ավելի բարձր էին, քան այսօրվա վաճառքի գները: Օրինակ ես սերմացուն գնել եմ 120 դրամով: Այս տարվա բերքս կարող եմ վաճառել 70-80 դրամով, բայց պահանջարկ չկա, գնորդ չկա: Գյուղացին շվարել է: Պատճառն այն է, որ ցածր գնով ՌԴ-ից ցորեն են բերում և վաճառում, իսկ մեր քրտինքով ստեղծածը մնացել է ամբարներում, Կարծում եմ այս իրավիճակում ելքը պետության կողմից գյուղացուց էժան ցորենի գնումն է, պետական պաշարները համալրելու համար»:
Նման իրվիճակում լիովին տրամաբանական է, որ Հայաստանում կրճատվում են ցորենի ցանքատարածությունները: Ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի, ցորենի ցանքատարածությունը 2017-ին 82.4 հազար հեկտարից 2021 թվականին հասել են 59.1 հազար հեկտարի, կամ կրճատվել են գրեթե մեկ երրորդով։ Այս տեմպը շարունակվել է նաև 2022 թվականին, որի ցուցանիշները դեռ չեն ամփոփվել:
Արդյունքում, եթե 2017 թվականին Հայաստանում ստացել են 176.4 հազար տոննա ցորեն, ապա ներկայում մոտ 100 հազար տոննա է:

.jpg)
