Իրանի նախկին նախագահին կասկածում են բորսայում անօրինական գործարքների մեջ
Քաղաքական
17:33 15/08/2023
Տարածաշրջան

Իրանի նախկին նախագահին կասկածում են բորսայում անօրինական գործարքների մեջ

Իրանի հոգևորականների հարցերով հատուկ դատախազությունը հետաքննում է Իսլամական Հանրապետության նախկին նախագահ Հասան Ռոհանիին արժույթի շրջանառության և բորսայում անօրինական գործարքների գործերով։ ՏԱՍՍ-ը գրուրմ  է, որ այդ մասին հայտարարել է Իրանի դատական համակարգի ներկայացուցիչ Մասուդ Սաթեյշին։

«Նա հոգևորական է, նրա դեմ գործեր են հարուցվել հոգևորականների գործերով հատուկ դատախազությունում»,-ասաց է նա՝ պատասխանելով Ռոհանիի՝ բորսայում և արժույթով գործարքներում հնարավոր խախտումների մասին հարցին։ Իրանի դատական համակարգի ներկայացուցչի խոսքերը մեջբերել է Mehr գործակալությունը։

Հասան Ռոհանին ծնվել է 1948 թվականի նոյեմբերի 12-ին Իրանի հյուսիսում գտնվող Սորխ փոքրիկ քաղաքում։ Ավելի ուշ նա փոխեց իր Ֆերեյդուն ազգանունը Ռոհանիի, որը պարսկերեն նշանակում է «հոգևոր», «հավատացյալ»։ Նա իր կրոնական կրթությունը ստացել է իրանական ամենահին շիա բարձրագույն «Կում Հաուզա» ճեմարանում, ունի Հոջաթ ալ-էսլամ կոչում (պարսկերենից՝ «Իսլամի ճշմարտության ապացույց»)։ Ռոհանին Իրանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2013 թվականի օգոստոսից մինչև 2021 թվականի օգոստոսը։

Placeholder