Ջորջիա նահանգում պատրաստվում են Թրամփին ներկայացվելիք չորրորդ մեղադրանքին
Քաղաքական
10:23 15/08/2023
Աշխարհ

Ջորջիա նահանգում պատրաստվում են Թրամփին ներկայացվելիք չորրորդ մեղադրանքին

Ըստ ամենյանի, Ջորջիա նահանգի դատախազը պատրաստվում է մեղադրանք ներկայացնել նախկին նախագահ Դոնալդ Թրամփին: Չնայած անվտանգության խստացված միջոցառումներին, հնչում են մտահոգություններ, որ Թրամփին ներկայացվելիք չորրոդ մեղադրանքը կարող է զանգվածային բռնությունների պատճառ դառնալ, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացվելիք չորրորդ մեղադրանքին ընդառաջ՝ անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվել Ջորջիա նահանգում:

Սպասվում է, որ Ֆուլթոնի շրջանային դատախազ Ֆանի Ուիլիսն այս շաբաթ դատարանին կներկայացնի գործը։ Մեղադրող կողմը պետք է ապացուցի՝ արդյո՞ք Թրամփը ճնշում է գործադրել պետական պաշտոնյաների նկատմամբ՝ փոխելու 2020 թվականի նախագահական ընտրությունների նահանգային արդյունքները։

Ջորջիայում սկիզբ առնող դատաքննությունը Թրամփն անվանել է «վհուկների որս»։

Հնարավոր է դատարանի առջև որպես վկա կանգնի նահագանի պետքարտուղար Գաբրիել Սթերլինգը, ով մասնակցել է 2020 թվականի նախագահական ընտրությունների Ջորջիայում իրականացված վերահաշվարկին։

«Երեք անգամ հաշվել ենք քվեաթերթիկները։ Նա կորցրել էր իշխանությունը, բայց շարունակում էր հակառակը պնդել։ Նման քայլը լարվածություն ու քաոս էր ստեղծում»,-ասել է Սթերլինգը։

Պաշտոնյան չի բացառում, որ Թրամփի հրապարակային խիստ քննադատությունը դատախազ Ուիլիսի հասցեին կարող է ի վերջո հանգեցնել բռնությունների:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Placeholder