Կասեցվել է «ԱՆԴ-Վ» ընկերության կաթնամթերքի արտադրական գործունեությունը
Առողջություն
15:33 15/08/2023
Հայաստան

Կասեցվել է «ԱՆԴ-Վ» ընկերության կաթնամթերքի արտադրական գործունեությունը

Շիրակի մարզի Կրաշեն գյուղում գործող կաթնամթերքի արտադրությունը, որ պատկանում է «ԱՆԴ-Վ» ՍՊԸ-ին, իր արտադրական գործընթացներն իրականացնում է իրավական ակտերով ամրագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով:

ՍԱՏՄ-ից մանրամասնում են՝ 

. չի ապահովվել անհրաժեշտ տարածություն տեխնոլոգիական գործառնությունների իրականացման, ինչպես նաև համապատասխան պայմաններ կաթնամթերքի փաթեթավորման համար, 
.սահմանված չի եղել և չի իրականացվել սննդամթերքի արտադրության (պատրաստման) գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը,
. բացակայել է հանդերձարանը անձնակազմի համար,
.սննդի շղթայում ներգրավված աշխատակիցը ենթարկվել չի եղել նախնական և պարբերական բժշկական զննությունների: 

Placeholder