Շունը փրկել է փոքրիկ տղային արջից
Աշխարհում
16:24 15/08/2023
Աշխարհ

Շունը փրկել է փոքրիկ տղային արջից

ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Շերման քաղաքում ընտանի շունը արջից փրկել է չորս տարեկան տղային։

Շան տերը՝ Գրեգորի Գրանտը, պատմել է, որ իր որդին՝ Գևինը զբոսնելիս է եղել տան բակում, երբ հենց իր դիմաց նկատել է սև արջի։ Փոքրիկը վախեցել է ու սկսել է փախչել։ Այդ պահին երեխային օգնության է հասել Ջեյք անունով ոսկեգույն ռետրիվերը։ Շունը հետապնդել է արջին և վտարել նրան բակից։ Տեղի ունեցածը ֆիքսել է տեսահսկման տեսախցիկը, գրում է «Լենտա․ռու»-ն։ 

Գրեգորի կարծում է, որ արջը հնարավոր է չվնասեր երեխային, այնուամենայնիվ, Ջեյքն ամեն ինչ արել է տղային հնարավոր հարձակումից պաշտպանելու համար:

Նա նշել է, որ ավելի ուշ շունը պարգևատրվել է հերոսական արարքի համար․ ստացել է  պաղպաղակ, լողացել  է այդ երեկո։ «Նա ստացել է այն ամենը, ինչ հնարավոր է։ Ջեյքն այդ օրը մեզ շատ օգնեց»,- հավելել է Գրեգորին։
 

Placeholder