Մախաչկալայի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 27 մարդ
Աշխարհում
09:14 15/08/2023
Աշխարհ

Մախաչկալայի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 27 մարդ

Մախաչկալայի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է ավելի քան 100 մարդ: «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին օպերատիվ շտաբի նիստում հայտնել է Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը։

«102 մարդ դիմել է բժշկական օգնության։ Մոսկվայի ժամանակով ժամը 06:00-ի դրությամբ բուժհաստատություններում է գտնվում 65 մարդ, որոնցից 11-ը երեխաներ են»,- ասել է նա։

Ավելի վաղ Դաղստանի Աղետների բժշկության կենտրոնից հայտնել էին, որ պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 27-ի, նրանցից երեքը, ինչպես տեղեկացրել է Մելիքովը, երեխաներ են:

Նշենք, որ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ օգոստոսի 14-ի երեկոյան Մախաչկալայի մայրուղու վրա հրդեհվել է ավտոսերվիս, կրակը տարածվել է բենզալցակայանի վրա, որից հետո պայթյուն է որոտացել: Հրդեհի մակերեսը կազմում է 500 քմ:


 

Placeholder
Մախաչկալայի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 27 մարդ