Ադրբեջանը հայտնում է հայ զինծառայողի ձերբակալման մասին
Քաղաքական
14:37 16/08/2023
Հայաստան

Ադրբեջանը հայտնում է հայ զինծառայողի ձերբակալման մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է հայ զինծառայողի ձերբակալման մասին։ Թշնամի երկրի ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկատվության համաձայն, զինծառայողին ձերբակալել են իբր դիվերսիոն-հետախուզության փորձի ժամանակ։
Ձերբակալվածը վիրավոր է։

«Ներկայում հստակեցվում է ձերբակալվածի ինքնությունը»,-նշել է Ադրբեջանի ՊՆ-ն ու խոստացել լրացուցիչ տեղեկություններ հրապարկել։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը: Վարժական հավաքի մասնակցին հայտնաբերելու նպատակով ընթանում են որոնողական աշխատանքներ։
 

Placeholder
Ադրբեջանը հայտնում է հայ զինծառայողի ձերբակալման մասին